Պորտուգալիան կհաղթի, տղաս գոլ կխփի․ Ռոնալդուի մոր կանխատեսումը
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն, կանխատեսում է արել Եվրո -2020 Հունգարիա-Պորտուգալիա խաղի համար:
«Կարծում եմ, որ Պորտուգալիան կհաղթի Հունգարիային 2:1 հաշվով, և եթե Աստված կամենա, իմ տղան գոլ կխփի: Հաջողություն տղաներ, և թող մեր թիմը վերջինը ծիծաղի»,- գրել է Ավեյրոն Instagram-ում:
Այսօր Պորտուգալիան կմրցի Հունգարիայի հավաքականի հետ։ Հանդիպման մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 20։00-ին։
Կարծիքներ