Մակրոնը հայտարարել Է, որ կարող Է այցով Ռուսաստան մեկնել որոշակի պայմանների դեպքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիեւ կատարած իր ուղեւորությունից հետո հայտարարել Է, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում չի բացառում այցը ՌԴ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուղեւորությունը Ռուսաստան այժմ կպահանջեր որոշակի պայմաններ, քայլեր նախագահ Պուտինի կողմից»,-ասել Է Մակրոնը՝ հանդես գալով TF1 հեռուստաալիքի եթերում:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ մտադիր Է շարունակել շփումը ռուսաստանցի իր գործընկերների հետ: Մակրոնը հավելել Է, որ Ուկրաինան ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար պետք Է ինքնուրույն որոշում ընդունի այն մասին, թե Ռուսաստանին ինչ զիջումների Է նա պատրաստ գնալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ