Ղրղզստանի նախագահը կրկին անվանափոխել է արտաքին գործերի նախարարությունը

Ղրղզստանի նախագահը կրկին անվանափոխել է արտաքին գործերի նախարարությունը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի, արտաքին առևտրի և ներդրումների նախարարությունն արտաքին գործերի նախարարություն վերանվանելու մասին, հայտնել են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից:

Ղրղզստանի ԱԳՆ-ը նախորդ ամսվա կեսերին վերանվանվել էր արտաքին գործերի, արտաքին առևտրի և ներդրումների նախարարության: Փոփոխությունը նախաձեռնել էր երկրի նախարարների կաբինետի ներկայիս ղեկավար Ակլբեկ Ժապարովը։ Նրա կարծիքով՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է իր վրա վերցներ լրացուցիչ գործառույթներ, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավումը:

Նշվում է, որ պետության ղեկավարի հրամանագրով՝ երկրի նախարարների կաբինետին առընթեր պետական մարմինների գործունեության օպտիմալացման նպատակով կստեղծվեն պետական ծառայության և տեղական ինքնակառավարման գործերի պետական գործակալություն և սոցիալական հիմնադրամ, որն անցյալ ամիս գործադիր իշխանության ղեկավարի կողմից փոխանցվել էր առողջապահության նախարարության կազմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում