ԱՄՆ-ում հայտարարել են, որ կողմնակից են բազմակողմ համագործակցության եւ բարձր են գնահատում ՄԱԿ-ի դերը
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է համավարակի, կլիմիայի փոփոխման դեմ պայքարը, ինչպես նաեւ իրավիճակը Սիրիայում եւ Եթովպիայում: Այդ մասին ասված Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ գրավոր տարածված հայտարարության մեջ:
«Բլինկենն ընդգծել Է ԱՄՆ-ի կողմնակցությունը բազմակողմ համագործակցությանը եւ բարձր Է գնահատել ՄԱԿ-ի՝ որպես բազմակողմ համակարգի անփոխարինելի, գլխավոր հենարանի դերը: Պետքարտուղարն արտահայտել Է ԱՄՆ-ի շահագրգռությունը ՄԱԿ-ի հետ սերտ համագորակցության հարցում շատ խնդիրների շուրջը, որոնք այսօր ծառացած են աշխարհի հանդեպ. COVID-19-ի համավարակից մինչեւ կլիմայի փոփոխությունը»,- նշել Է դիվանագետը:
Պետդեպարտամենտի ղեկավարը «բարձր Է գնահատել այն կենտրնական դերը, որը ՄԱԿ-ը եւ նրա վարչությունները խաղում են» նոր կորոնավիրուսի տարածման «հակազդման գլոբալ միջոցների համակարգման գործում: Նա հավելել Է, որ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուժեղացումն ու բարենորոգումը կբարելավի նրա հնարավորություններն ապագա համավարկաների կանխման, հայտնաբերման եւ հակազդման համար»: Ինչ վերաբերում Է Սիրիային, նրանք երկուսն Էլ հավաստել են իրենց կողմնակցությունը քաղաքական գործընթացին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւին համապատասխան, օգնության անդրսահմանային առաքման թույլտվության գործողության ժամետի երկարաձգմանը եւ սիրիացի ժողովրդի տառապանքլների թեթեւացմանը: Ինչ վերաբերում Է Եթովպիային, նրանք հավաստել են իրենց կողմնակցությունը Թիգրայում ճգնաժամի հակազդման՝ Եթովպիայի ջանքերի աջակցմանը»,- հավելել Է Փրայսը:
«Պետքարտուղարը պատրաստակամություն Է հայտնել իր նոր դերում սերտորեն համագործակցելու գլխավոր քարտուղարի եւ ՄԱԿ-ի համակարգի հետ»,- եզրափակել Է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ