ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ-ից փախստականների միջազգային պաշտպանության հարցեր
Ժնևում հոկտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։
Ըստ աղբյուրի՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերի լայն շրջանակ։
Կարծիքներ