Առողջապահության նախարարության և ԱՀԿ-ն համաձայնագիր են ստորագրել
Առողջապահության նախարարության և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի միջև 2024-2025թթ. երկամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրվել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ հանդիպել եմ ԱՀԿ 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովի շրջանակներում։ Քննարկել ենք առողջապահական համակարգի հզորացմանը, հասանելի և որակյալ առողջապահության ապահովմանը, արտակարգ իրավիճակներին, մարտահրավերներին արդյունավետ հակազդելու մոտեցումները։
Ներկայացրել եմ համապարփակ ծածկույթի իրականացմանն ուղղված մեր ջանքերը, առողջության առաջնային օղակում կատարվող բարեփոխումները, էլեկտրոնային դեղատոմսի անցման մեր նախաձեռնումը։
Կարևորեցի ԼՂ֊ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցման համար երկարաժամկետ ծրագրերի մշակումը։
Առիթն օգտագործելով` ամրագրեցինք առաջիկա համատեղ անելիքները` Առողջապահության նախարարության և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի միջև 2024- 2025թթ. երկամյա համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ: Առաջարկեցի միջազգային բնույթի ԱՀԿ առողջապահական առաջիկա միջոցառումներն անցկացնել Հայաստանում»,- գրել է նախարար Անահիտ Ավանեսյանը։
Կարծիքներ