Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 մարզիկներ դուրս են եկել եզրափակիչ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Դոհայում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում։
Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր) դուրս են եկել եզրափակիչ:
Հենացատկի վարժության որակավորման փուլը կկայանա ապրիլի 18-ին:
Նշենք, որ Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Կարծիքներ