Աշտարակի ոստիկանները բացահայտել են 11 տարվա հանցագործություն
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալներ՝ նախկինում կատարված գողության վերաբերյալ: Դեռևս 2010 թվականին տեղի ունեցած հանցագործությունը չէր բացահայտվել այն պարզ պատճառով, որ տուժած սեփականատերը հարկ չէր համարել դիմել ոստիկանություն:
Ըստ ստացված տվյալի` Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա տղամարդը գողություն էր արել Աշտարակի Մուղնի թաղամասի մի խանութից: Մայիսի 12-ին տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ 2010 թվականի մարտ-ապրիլ ամիսներին երեք անգամ հրել-բացել էր խանութի հետնամասի դուռը և հափշտակել ապրանք:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ