ԼՂ անվտանգությունը ապահովելու համար կա ՊԲ, ՀՀ ԶՈՒ գործառույթը ՀՀ տարածքային անվտանգությունը ապահովելն է. վարչապետ
«Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային անվտանգությունը պաշտպանելն է, և մենք մնալու ենք այս տրամաբանության մեջ։ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար կա Պաշտպանության բանակ»։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լեռնային Ղարաբաղի՝ Պաշտպանության բանակ ունենալն ինքնանպատակ չէ, քանի որ Ադրբեջանը անընդհատ ագրեսիվ, սպառնալից քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է ապահովվի այնպիսի ձևով, որը վստահելի կթվա առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք կարող ենք ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու ԼՂ դեմ հնարավոր հարձակման դեպքում, Փաշինյանը պատասխանեց․ «ՀՀ զինված ուժերի գործառույթը Հայաստանի սահմանների և անվտանգության ապահովումն է»։
Կարծիքներ