ՀՀ-ն այլեւս ոտքի է կանգնել իր կքած դիրքից եւ շտկել է իր կորացրած թիկունքը
Համավարակով պայմանավորված՝ մեր կենսագործունեության միջավայրի սանիտարական ախտահանմանը զուգահեռ պակաս կարեւոր չէ նաեւ «քաղաքական ախտահանումը» մեր երկրում՝ այս բարդ ու բեկումնային ժամանակաշրջանում։ Ինչն, անխոս, կարծես թե վատ չի ընթանում այս փուլում։
Վերջին օրերին, նույնիսկ, «քաղաքական ինքնախտահանման» մի քանի դրվագներ էլ ունեցանք :)
Այլեւս երբեք նախկին կոռումպացված, հակապետական ու ազգադավ քաղաքական համակարգի մեծ ու փոքր մասնիկները, ընտրակեղծիքներով ու ընտրակաշառքով վերարտադրված քաղաքական վաշխառուները, քրեածին ու բացառապես կլանային շահ հետապնդող բաշիբոզուկները չպետք է մոտ գան մեր պետության կառավարման ինստիտուտներին ու որոշեն մեր ԳՈՅԸ. դա թույլ չի տալու ՀՀ արժանապատիվ ու իրավագիտակից Քաղաքացի’ն։
Հայաստանի Հանրապետությունն այլեւս ոտքի է կանգնել իր կքած դիրքից եւ շտկել է իր կորացրած թիկունքը։
#Կրիր_դիմակ, միասին հաղթահարենք համավարակի ճգնաժամը. եւ ամեն ինչ լա’վ է լինելու, այլ կերպ չի’ կարող լինել։
#Առողջ_եղեք
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ