Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ԱԺ-ում պատգամավորների միջև տեղի ունեցած քաշքշուկին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է քիչ առաջ ԱԺ-ում պատգամավորների միջև տեղի ունեցած քաշքշուկին:
«Քիչ առաջ՝ ԱԺ նիստի ընթացքում, ընդդիմադիր պատգամավորները փորձեցին ակնհայտորեն սադրել իրավիճակը և բախում հրահրել նիստերի դահլիճում: Բախումը տեղի չունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ցուցաբերեցին զսպվածություն և լայնախոհություն:
Հիմա ընդմիջման ժամ է: Հուսամ ճաշելուց հետո բոլորի ագրեսիվությունը կանցնի, և մենք քաղաքակիրթ կերպով կշարունակենք դատավորների ընտրությունը»,- գրել է նա:
Կարծիքներ