Պատգամավորը հայտնեց հայկական սուպերհերոսի վերաբերյալ ֆիլմի նկարահանման մասին

Պատգամավորը հայտնեց հայկական սուպերհերոսի վերաբերյալ ֆիլմի նկարահանման մասին

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտնեց հայկական սուպերհերոսի մասին ֆիլմ  նկարահանելու մասին: Հակոբյանն այս մասին ասաց ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկմանը:

Պատգամավորը նախ կարևորեց կինեմատոգրաֆիան հասարակության կյանքում:

«Մենք չենք ունեցել դրական հերոսներ: Մեզ պետք են հերոսներ, դրական հերոսներ»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց՝ օրինակ համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ կան այդպիսի հերոսներ՝ «Սփայդեր մեն», «Բեթմեն», «Կապիտան Ամերիկա», որոնք հաղթանդամ, բարի գործող մարդիկ են, սուպերհերոսներ են:

Պատգամավորը ելույթից առաջ Հանրային հեռուստաընկերությունից տեղեկացել է. «Հիմա մենք ունենք արդեն նկարահանված ֆիլմ, ուղղակի հետարտադրական փուլում է գտնվում ֆիլմը՝ հայկական սուպեր հերոսի մասին, որը կարծեմ կոչվելու է «Վիշապ»: Ես կխնդրեմ մեր հեռուստաընկերություններին, պրոդյուսներին, ռեժիսորներին, որ մեզ նվիրեն հերոսներ, իրական հերոսներ, որոնք կգործեն սխրանքներ, այլ ոչ թե երկար տարիներ բերեն այնպիսի կերպարներ հրամցնեն և ունենանք այն հասարակությունը, ինչ ունեցել ենք երկար տարիներ»,-ասաց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում