Որոշումներ կայացնելիս պետք է հարգել ԵԱՏՄ անդամ երկրների ազգային շահերը․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության երկրներին կոչ է արել որոշումներ կայացնելիս հարգել անդամ երկրների ազգային շահերը։
«Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու և յուրաքանչյուր անդամ պետության շահերին համապատասխանող կառուցողական լուծումների որոնման հիման վրա մենք կկարողանանք պահպանել ԵԱՏՄ գործունեության արդյունավետությունը։ Մենք անհրաժեշտ ենք համարում կենտրոնացնել մեր ջանքերը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները: Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի, օգնի բարելավելու նրանց բարեկեցությունը և արդիականացնել նրանց տնտեսությունները»,- ասել է վարչապետը ԵԱՏՄ նիստում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել էր։ ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
Կարծիքներ