Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին լուրից հետո քաղաքական ընդդիմության մոտ ջղաձգումներ են նկատվում.Տարոն Չախոյան

Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին լուրից հետո քաղաքական ընդդիմության մոտ ջղաձգումներ են նկատվում.Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին լուրից հետո քաղաքական ընդդիմության մոտ ջղաձգումներ են նկատվում։


Թե ովքեր են  մեղավոր, ինչ հանգամանքներում և  ինչ պատճառներով  ենք  կորցրել Շուշին, կամ պարտվել պատերազմը, քննությունը  դեռ կպարզի։  Բայց ակնհայտ են քաղաքական ընդդիմության նյարդային ջղաձգումները։


Առնվազն տարօրինակ է քաղաքական ընդդիմախոսների արձագանքը, եթե իհարկե վախեր չունեն, որ հետագայում խայտառակ փաստեր  կարող  են պարզվել  պատերազմի ժամանակ իրենց իսկ գործելաոճից։


Սթրեսի մատնված Վանեցյան  Արթուրին  և  մնացած  ընդդիմախոսներին մնում է մաղթել համբերություն և առողջություն՝ մինչ  պատերազմի պարտության մասին հետագա բացահայտումները, եթե իհարկե վախեր  չունեն այդ բացահայտումներից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում