Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մարտի 13-17-ը կգործուղվի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կմեկնի ԱՄՆ: Այս մասին հայտնում է Կառավարության պաշտոնական կայքը։
Հրապարակված համապատասխան որոշման մեջ ասվում է.
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին 2022 թվականի մարտի 13-17-ը գործուղել Ամերիկայի
Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման գիշերակացի, օրապահիկի հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման ավիատոմսի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Կարծիքներ