Նյու Յորքի թանգարանը վաղաժամկետ փակվել է՝ ի պաշտպանություն Պաղեստինի բողոքի
Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը (The Museum of Modern Art, MoMA) ստիպված է եղել փակվել շաբաթ օրը վաղ՝ պալետիամետ ակտիվիստների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի պատճառով: Այս մասին հայտնում է ամերիկյան Hyperallergic ժամանակակից արվեստի առցանց ամսագիրը։
Ավելի քան 500 մարդ է մասնակցել ակցիային, որը սկսվել է տեղական ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում։ Նրանք թռուցիկներ էին բաժանում թանգարանի այցելուներին, որոնք պնդում էին, որ MoMA-ի հոգաբարձուները միջոցներ են ուղղում իսրայելական զորքին: Ակտիվիստները պարզել են պաստառներ՝ «MoMA-ի հոգաբարձուները ֆինանսավորում են ցեղասպանությունը և վերաբնակիչների գաղութատիրությունը», «Մշակույթի աշխատողներն աջակցում են Գազային», «Ավելի քան 27,000 պաղեստինցիներ արդեն սպանվել են», «Ազատ Պաղեստին»։ Ցուցարարները նստացույց են կազմակերպել, իսկ թանգարանը փակվել է այցելուների համար ժամը 15:45-ին:
Կարծիքներ