Հայ պատգամավորները ԱՄՆ-ի պաշտոնյաներին ներկայացնում են այս օրերին Ադրբեջանի հրահրած սադրանքները

Հայ պատգամավորները ԱՄՆ-ի պաշտոնյաներին ներկայացնում են այս օրերին Ադրբեջանի հրահրած սադրանքները

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակության կազմով Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնի հետ։

Նշենք, որ պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Իրինա Գասպարյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

«Մանրամասներ ենք ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակից, նախորդ օրերին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հերթական սադրանքների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա իրավիճակը։

Մարկ Կամերոնն ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման հարցերում»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում