Մաքրվել է Երևանի ամենամեծ վարչական շրջանի 18 տարածք
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր շաբաթօրյակ էր Էրեբունիում:
Տարածքով Երևանի ամենամեծ վարչական շրջանում նաև խնդիրներն են շատ։ Այս անգամ ընտրվել էր աղբի մշտական կուտակման խնդրահարույց 18 հասցե։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի հետ նաև քաղաքի աղբահանության ու կանաչապատման հիմնարկների աշխատակիցներն էին աշխատում, ներգրավված էր նաև տեխնիկա:
Քաղաքի հանդեպ սերը սկսվում է շրջակա միջավայրը մաքուր պահելուց՝ վստահ են երեխաները: Շաբաթօրյակին միացել էին նաև Էրեբունիի դպրոցները:
Քաղաքը միահամուռ ուժերով աղբից մաքրելու համար վարչական շրջաններում սանմաքրման աշխատանքները կլինեն շարունակական: Քաղաքային իշխանության նպատակը, սակայն, շաբաթօրյակների կազմակերպումը չէ, այլ մաքրված տարածքների պահպանումն ու քաղաքացիների հոգատար վերաբերմունքը:
Կարծիքներ