Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ

Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել, որով Կարեն Գրիգորյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Կարեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ»,- նշված է հրամանագրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում