Իտալիան հետաքրքրված է Sputnik V պատվաստանյութի համատեղ արտադրությամբ
Իտալական դեղագործական ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հետ Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի համատեղ արտադրության հարցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իտալա-ռուսական առևտրի պալատի նախագահ Վինչենցո Տրանին:
Ավելի վաղ Իտալիայի Լադզարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գլխավոր բժիշկ Ֆրանչեսկո Վայան հայտնել էր, որ Իտալիան երկու տեսուչներ կուղարկի Ռուսաստան՝ Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրական ձեռնարկություններ։
«2020-ի սեպտեմբերից սկսած, որպես Իտալա-ռուսական առևտրի պալատի նախագահ, ես շատ հարցեր եմ ստանում Sputnik V պատվաստանյութի Իտալիայում հնարավոր արտադրության վերաբերյալ… Պատվաստանյութը կարող է առիթ լինել միավորելու ուժերը և աշխատելու միասին՝ հանրային առողջության պաշտպանության համար, դա թույլ կտա Իտալիային դառնալ պատվաստանյութերի արտադրության գործընկեր և երաշխավորել բնակչության պատվաստումների ավելի մեծ ընտրություն, ինչպես արել են այլ երկրներ»,- նշել է Տրանին:
Ներկայումս Sputnik V ռուսական պատվաստանյութը գրանցված է 39 երկրներում։
Կարծիքներ