Կրեմլը տեղեկություն է տարածել Պուտինի առողջության մասին պատվաստումից 10 օր անց

Կրեմլը տեղեկություն է տարածել Պուտինի առողջության մասին պատվաստումից 10 օր անց

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ախտանիշներ չեն հայտնաբերվել:

«Ոչ. ոչ մի ախտանիշ չկա», – ասել է Պեսկովը:

Ըստ նրա՝ պատվաստումից հետո 10 օրվա ընթացքում պետության ղեկավարի առողջական վիճակում ոչ մի արտառոց բան չի նկատվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում