Ինտերը խոշոր հաշվով հաղթեց Սալերնիտանային
Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Սալերնիտանային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Գրում է Armsport.am-ը։
Միլանյան թիմի կազմում 17-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկուս Թյուրամը։ 2 րոպե անց Լաուտարո Մարտինեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
40-րդ րոպեին Դենզել Դումֆրիսը հաշիվը խոշոր դարձրեց։ Դաշտի տերերի կազմում հանդիպման վերջին վայրկյաններին աչքի ընկավ Մարկո Արնաուտովիչը։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 60-րդ րոպեին։
«Ինտերը» 24 խաղից հետո 63 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Սալերնիտանան» 13 միավորով վերջին տեղում է։
Կարծիքներ