ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց

Մեկնարկել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Առաջարկվում է փոփոխություններ ՀՀ քրեական օրենսգրքում: Մասնավորապես, Քրեական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման հետևանքով տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում:

Բացի այդ, նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար:

Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար ևս, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է դադարեցնել օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի գործողությունը, որ կապված է ճանապարհային հարկի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում