ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 27-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 389.06 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.16 դրամով և կազմել 411.12 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 5.18 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.60 դրամով և կազմել 466.02 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 210.02 դրամով և կազմել 22652.39 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.62 դրամով և կազմել 263.81 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ