Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հետ
«Ազատության» դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին», - «Ազատության»-ն ասել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագետներից մեկը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Լոնդոնում մասնակցել են Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։
Հայտնի է նաև, որ հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։
Կարծիքներ