Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող միջադեպերը կանխելու նպատակով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրախորհրդի հայտարարության մեջ, որը Բրյուսելում տարածվել է Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելի և երկու երկրների ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցների արդյունքում։
«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով, ինչը միջադեպերի կանխարգելման մեխանիզմ կհանդիսանա», – նշվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ