ԱՄՆ-ում կենդանաբանական այգու բորենիների մոտ գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու աշխարհում առաջին դեպքերը

ԱՄՆ-ում կենդանաբանական այգու բորենիների մոտ գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու աշխարհում առաջին դեպքերը

Կոլորադոյի կենդանաբանական այգում երկու բորենիներ վարակվել են կորոնավիրուսով, որը, ենթադրաբար, աշխարհում COVID-19-ի առաջին դեպքն է այս կենդանիների մոտ, հայտնել են կենդանաբանական այգուց:

Նշվում է, որ կենդանիների մոտ վարակը հաստատվել է Կոլորադոյի համալսարանի անասնաբուժական ախտորոշման լաբորատորիայում, ինչպես նաև ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի ազգային անասնաբուժական ծառայությունների լաբորատորիայում : Ինչպես ընդգծել են կենդանաբանական այգու աշխատակիցները՝ Նգոզին և Կիբոն, իբր, դարձել են «աշխարհի առաջին բորենիները՝ հաստատված COVID-19-ով»։

Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքով՝ բորենիներն ունեն այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են՝ թուլությունը, քթից արտահոսքը և ընդհատվող հազը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում