Բացառվում է. «անկլավների հանձնում» չկա ու չի կարող լինել. վերլուծաբան
Վերլուծաբան Մովսես Հարությունյանն անդրադառնալով Գրանադայում տեղի ունեցած բանակցություններին, ֆեյսբուքում գրել է.
«Ճիշտ է` անկլավների մասով էսօր ոչինչ չի ստորագրվել, բայց քանի ակտիվ քննարկում եք` ասեմ.
Բացառվում է. «անկլավների հանձնում» չկա ու չի կարող լինել։
Ենթադրյալ խոսակցությունները կամ քննարկումները ապագայում գնալու են անկլավների փոխանակման վերաբերյալ։ Հանձնումը միակողմանի գործընթաց է, իսկ փոխանակումը ենթադրում է երկկողմ պրոցես։
Հ․Գ․ Ինչ վերաբերում է իմ անձնական տեսակետին, ապա, կրկնում եմ, իմ կարծիքով, ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի անկլավների փոխանակում տեղի չունենա, ու անկլավային տարածքները մնան ներկայիս կոնֆիգուրացիայով. ինչ կա մեզ մոտ` մնա մեզ, իրենց մոտինը` իրենց»:
Կարծիքներ