Սահակաշվիլիի կուսակցությունում հայտնել են, որ հրազենով գնդակոծել են իրենց գրասենյակը
Անհայտ անձինք գնդակոծել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության՝ Թբիլիսիի գրասենյակը, կուսակցություն, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Է: Մարտի 17-ին այդ մասին հայտարարել են կուսակցության մամուլի ծառայությունում: «Զենքով կրակել են «Միասնական ազգային շարժման» գրասենյակի վրա:
Տրանսպարանտի վրա, որտեղ պատկերված Է Նիկա Մելիան (կուսակցության ղեկավարը – ծանոթ. խոմբ), կան մի քանի կրակոցների հետքեր: Գնդակոծումը կատարվել Է սպիտակ [Toyota] Camry-ից,- գրել Է կուսակցության մամուլի ծառայության աշխատակցուհի Սալոմե Սիգուան Facebook-ի իր Էջում: Միջադեպի կապակցությամբ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պաշտոնական հայտարարություններ առայժմ չեն ստացվել: Վրաստանում հինգերորդ ամիսն Է, ինչ շարունակվում Է քաղաքական ճգնաժամը:
Անցյալ տարվա նոյեմբերին ընդդիմությունը հրաժարվեց ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով քվեարկության արդյունքների կեղծարարության մեջ: Մինչ օրս իշխանության ընդդիմախոսների մեծ մասը հրաժարվում Է նոր խորհրդարանում աշխատանքից: Իրադրությունը սաստակցավ այն բանից հետո, երբ փետրվարի 23-ին ոստիկանությունը ձերբակալեց Մելիային 40 հազար լարիի (ավելի քան 12 հազար դոլարի) չափով գրավ չմուծելու համար: Ըստ որում ձերբակալումից մի քանի օր առաջ՝ փետրվարի 18-ին, հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ այդ հարցի շուրջը թիմի հետ տարաձայնությունների պատճառով:
Փետրվարի 23-ից ընդդիմությունը բողոքի ակցիաներ Է կազմակերպում: Հանրահավաքների մասնակիցներն ավելի քան 20 վրան են խփել խորհրդարանի շենքի մոտ եւ գիշերում են այնտեղ: Նրանք պահանջում են ազատ արձակել Մելիային, նշանակել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ կամ հանրահարցում անկացնել վաղաժամկետ ընտրությունների թեմայով: Մարտի 12-ից Թբիլիսիում տեղի են ունենում իշխանությունների եւ ընդդիմության բանակցություններ քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջը՝ Եվրամիության ղեկավար Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ