ԿԽՄԿ-ի համար ինչպիսի կարգավիճակ ունեն Խծաբերդում գերեվարված հայերը. պարզաբանում է Զառա Ամատունին
Անկախ կողմերի հնչեցրած կարգավիճակից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարգավիճակի հարցերը քննարկում է կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակում՝ հաշվի առնելով, որ կողմերում պահվող անձինք պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով: Այս մասին նշեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ պատասխանելով հետևյալ հարցին՝ «Ադրբեջանի նախագահը և արտաքին գործերի նախարարը արդեն ոչ մեկ անգամ հայտարարում են, թե Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ գերիներին: Նրանց պնդմամբ՝ Ադրբեջանում պահվող մյուս հայերն այլ կարգավիճակ ունեն և մեղադրվում են հանցագործությունների մեջ: Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ինչպիսի՞ կարգավիճակ ունեն դեկտեմբերի 16-ին Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում (պատերազմի ավարտից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում) Ադրբեջանի կողմից գերեվարված հայերը»:
«Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն անձանց, որոնց մասին Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են ԿԽՄԿ-ին և մեր այցերի մասին անմիջապես տեղեկացնում ենք տվյալ անձանց հարազատներին, որպեսզի նրանց միջև կապը պահպանվի քանի դեռ նրանք անազատության մեջ են»,-ասաց Ամատունին:
Կարծիքներ