Պարտավոր ենք հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին. մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորել է Սահմանադրության օրը և ֆեյսբուքի իր էջում գրել.
«Հոդված 12.Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը
1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:
2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:
Շնորհավոր սահմանադրության ընդունման օրը։
Հարգելի հայրենակիցներ.
Չմոռանաք, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»։
Կարծիքներ