Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ երկիրը սահմանադրական փոփոխությունների կարիք ունի
Հինգշաբթի ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում՝ խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը կհամապատասխանի մեր ժամանակների մարտահրավերներին:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Խորհրդարանն ունի դրա համար համապատասխան բոլոր լիազորությունները՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական տեսանկյունից»,- նշել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը:
Շենթոփը կարծում է, որ եթե կա կամք և անկեղծ ցանկություն, երկրի մայր օրենքում փոփոխությունները կարող են իրականացվել:
Կարծիքներ