Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ Սաակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանը

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ Սաակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը պնդում է, որ գտնվում է վրացական Բաթում քաղաքում, չի հատել Ուկրաինայի հետ պետական սահմանը: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն ՝ ուկրաինական կողմի հետ խորհրդակցություններից հետո ։

«Մենք ակտիվ հաղորդակցություն ենք ունեցել ուկրաինական կողմի հետ։ Նրանց անունից ես կարող եմ ձեզ վստահությամբ և միանշանակ ասել, որ Միխեիլ Սահակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանը», – ասել է Դարախվելիձեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում