Մեդվեդևը «շնորհավորել է» Եվրոպային գազի ռեկորդային գների կապակցությամբ
Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, մեկնաբանելով Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճը, արեւմտյան պաշտոնյաներին հիշեցրել է «Հյուսիսային հոսք - 2» - ը սառեցնելու նրանց որոշման մասին:
Այս մասին գրում է «Ռիա Նովստին»:
«Կարող եմ միայն շնորհավորել հեռատես եվրոպացի գործընկերներին, որոնք հուսալիորեն պաշտպանվեցին նենգ ռուսներից եւ «Հյուսիսային հոսք-2» նախագծից», -ասել է նա:
Ավելի վաղ TTF ինդեքսով գազի ապրիլյան ֆյուչերսները մեկ խորանարդ մետրի համար 2400 դոլարից հասել են 3900 դոլարի։
Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ի օպերատորը հայտնել էր, որ սնանկացման դիմում չի ներկայացրել: Հեռահաղորդակցության կապուղիներն այս պահին նույնպես անհասանելի են:
Կարծիքներ