Կուրիլների Էբակո հրաբուխը 3 կիլոմետր բարձրությամբ մոխիր Է արտանետել

Կուրիլների Էբակո հրաբուխը 3 կիլոմետր բարձրությամբ մոխիր Է արտանետել

Հրաբխագետները հուլիսի 13-ին 3 կիլմետր բարձրությամբ մոխրի արտանետում են արձանագրել Մեծ Կուրիլյան շարքի Պարամուշիր կղզու (Սախալինի մարզ) Էբեկո հրաբխում: Այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սախալինի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

«Տեղի Է ունեցել 3 կիլոմետր բարձրությամբ մխրի արտանետում»,- պատմել են վարչությունում: Փրկարարների տեղեկատվությամբ՝ մոխրի նստվածքափեշը հրաբխից 5 կիլոմետր ձգվել Է հարավ - արեւելյան ուղղությամբ:

Հրաբխի համար սահմանվել Է ավիացիայի համար վտանգի նարնջագույն կոդ: Դա նանակում Է, որ հրաբուխը բարձր ակտիվություն Է դրսեւորում՝ ժայթքման մեծ հավանականությամբ: Էբեկոն գտնվում Է Պարամուշիր կղզու հյուսիսային մասում: Հրաբխի բարձրությունը 1 156 մետր Է: Հրաբուխն ակտիվացել Էր 2016 թվականի նոյեմբերի կեսերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում