Հայտնի է, թե որքան գումար է ծախսել Շվեյցարիան Պուտինի և Բայդենի հանդիպման համար

Հայտնի է, թե որքան գումար է ծախսել Շվեյցարիան Պուտինի և Բայդենի հանդիպման համար

Շվեյցարիայի Ժնև կանտոնում հունիսյան Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի կազմակերպման ծախսերը գնահատել են 10 մլն դոլար: Վերջնական գումարը կարող է ավել լինել 10–15%-ով:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կանտոնի լրատվական ծառայության ղեկավար Էմանուել Կուէնոն:

Նախնական տվյալներով՝ հանդիպման անվտանգությունն ապահովելն արժեցել է 5,2 մլն ֆրանկ (5,6 մլն դոլար): Եվս 222 658 ֆրանկ է ծախսվել արարողակարգային ծառայությունների վրա:

Հաշվարկը վերջնական ավարտին հասցնելուց հետո, այն ուղարկվելու է Շվեյցարիայի դաշնային իշխանություններին:

Ժնևում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Նախագահները հանդիպմանը քննարկել են կիբերանվտանգությունը, տարածաշրջանային հակամարտությունները, առևտրային հարաբերությունները և Արկտիկայում համագործակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում