Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 9 միլիոնից
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 073 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 471 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 855 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 356 հազար 841 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 122 հազար 250 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 մլիոն 086 հազար 990-ի, մահերինը՝ 50 հազար 659-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 592 հազար 280 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 7 հազար 600 նոր դեպք, ինչը ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 8 հազար 206 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 426 հազար 910-ի, մահերինը՝ 13 հազար 703-ի:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 304 հազար 331 է: Մահացածների թիվը կազմում է 42 հազար 632: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 293 հազար 352 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 323: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254 հազար 936-ի, մահերինը՝ 8 հազար 045-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 242 հազար 355 է, մահերինը՝ 4 հազար 479: Իտալիայում առկա է 238 հազար 499 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 634: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 207 հազար 525 է, մահերինը՝ 9 հազար 742:
Թուրքիան հայտնվել է 12-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 187 հազար 685 է, մահերինը՝ 4 հազար 950:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 21-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 18-ով, սակայն եղել են օրեր, երբ նոր դեպքեր Չինաստանում չեն արձանագրվել կամ չեն գերազանցել անգամ մեկ տասնյակը: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 396, որից ապաքինվել է 78 հազար 413-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 908-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 157 հազար 612 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 87 հազար 369, մահերինը՝ 98: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 55 հազար 233 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 193 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 44 հազար 925 է, մահացածներինը՝ 302: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 40 հազար 291-ի, մահացածներինը՝ 330-ի: Իրաքում գրանցվել 30 հազար 868 վարակվածության, 1 100՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1587 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 219-ի: Մահացել է 7 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
Կարծիքներ