Իրանի ԱԳՆ-ն երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ միջուկային գործարքին վերադառնալու համար

Իրանի ԱԳՆ-ն երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ միջուկային գործարքին վերադառնալու համար

Իրանի իշխանությունները կարծում են, որ Միացյալ Նահանգները կկարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին միայն այն դեպքում, եթե Թեհրանի նկատմամբ չեղարկվեն տնտեսական պատժամիջոցները, ընդունի իր մեղքը գործարքի փլուզման մեջ, ինչպես նաև հավաստիացնի Թեհրանին, որ ԱՄՆ-ի դուրս գալը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից այլևս չի կարող կրկնվել։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։

«ԱՄՆ-ի համար ՀԳՀԾ-ին վերադառնալու ճանապարհը պարզ է․ ներկա իրավիճակում նրանք պետք է չեղարկեն պատժամիջոցները… մեզ պետք է հավաստիացնեն, որ ապագայում ոչ մի այլ վարչակազմ չի կրկնի Թրամփի դուրս գալն Իրանի հետ միջուկային գործարքից»,- ասել է Խաթիբզադեն կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։

Վիեննայում, միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի խոսքով, գործարքի վերականգնման աշխատանքները ավարտվել են գրեթե 90%-ով, դեռևս կան քաղաքական պահեր՝  կապված ԱՄՆ-ի պարտավորությունների և Վաշինգտոնի պահանջների կատարման հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում