«Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր
Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայում կայացավ երրորդ տեղի համար մրցախաղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ֆուտզալի Չեմպիոնների լիգայի երրորդ տեղի խաղում մրցեցին «Սպորտինգ»-ը ու «Բենֆիկա»-ն: Մեկնարկային րոպեներին թիմերը անթերի էին գործում պաշտպանությունում: Սակայն «Բենֆիկա»-ին հաջողվեց առաջինը հաշվի մեջ առաջ անցնել: Գոլի հեղինակ դարձավ Արթուրը: Մի քանի րոպե անց «Բենֆիկա»-ն խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Սոուզան: Խաղակեսի վերջին վայրկյաններին «Սպորտինգ»-ը կրճատեց հաշվի տարբերությունը: Գոլը հեղինակեց Ռաֆանյին:
Երկրորդ կեսի մեկնարկում «Բենֆիկա»-ն երկու գնդակ խփեց, իսկ «Սպորտինգ»-ը` մեկը` 2:4: «Բենֆիկա»-ի կազմում դուբլ ձևակերպեց Սոուզան, «Սպորտինգ»-ից աչքի ընկավ Տայնան: Խաղակեսի վերջնամասում իր թիմի 5-րդ գոլը խփեց Լուսիոն:
«Բենֆիկա»-ն դարձավ Երևանում ընթացող ֆուտզալին Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր: «Սպորտինգ»-ին հաջողվեց միայն մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Խաղի վերջին վայրկյաններին «Բենֆիկա»-ն օգտագործեց «Սպորտինգ»-ի դարպասապահի սխալը և խփեց 6-րդ գնդակը:
«Սպորտինգ»-«Բենֆիկա»` 3:6:
Եզրափակիչը կկայանա մայիսի 5-ին Երևանի ժամանակով 20:00-ին: Մեկմեկու դեմ կմրցեն «Բարսա»-ն ու «Պալմա»-ն:
Կարծիքներ