Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Նասրիյա քաղաքի Իմամ ալ Հուսեյն հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանն իր վշտակցության և զորակցության խոսքերն է հղել նախագահ Բարհամ Սալեհին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում