Արտակ Դավթյանն ու ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը քննարկել են շտաբային բանակցությունների օրակարգը

Արտակ Դավթյանն ու ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը քննարկել են շտաբային բանակցությունների օրակարգը

Հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում շտաբային բանակցություններ անցկացնելու նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուլիսի 13-ին պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է բանակցությունների օրակարգը, նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում