Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը կիսով չափ ավարտված է. ամերիկացի գեներալ

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը կիսով չափ ավարտված է. ամերիկացի գեներալ

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը կիսով չափ ավարտված է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Քեննեթ Մաքենզին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մոտավորապես ճանապարհի կեսին ենք, քայլում ենք մեզ համար հարմարավետ տեմպով, ամեն ինչ շատ սահուն է ընթանում»,- ասել է Մաքենզին հեռախոսային ճեպազրույցում:

«Մենք մտադիր ենք շարունակել հետապնդել «Ալ-Քաիդա»-ին և «Իսլամական պետությանը» ավելի լայն հորիզոններից ... մենք աշխատում ենք տարածաշրջանի ընկերների և գործընկերների հետ` ապագայում նման ներուժ ստեղծելու համար»,-ավելացրել է նա:

ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ մայիսի 1-ին կսկսի և մինչև սեպտեմբերի 11-ը կավարտի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը դաշնակիցների հետ լիարժեք համաձայնեցմամբ: 2020 թվականին ԱՄՆ-ն և «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում միջինարևելյան պետությունից օտարերկրյա զորքերի դուրսբերում և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում