Հրդեհ Հնդկաստանի քիմիական գործարաններից մեկում․ կա 18 զոհ
Հնդկաստանի Պունա քաղաքի մոտ գտնվող գործարանում, որը զբաղվում է ախտահանիչ միջոցների արտադրությամբ, հրդեհ է բռնկվել։ Այդ պահին ձեռնարկությունում աշխատել է 37 մարդ։ Հրդեհը բռնկվել է քիմիկատների փաթեթավորման մասնաշենքում։
Զոհվել է առնվազն 18 մարդ, մի քանիսն անհետ կորել են։ Այս մասին հայտնում է India Today-ը։
Հրշեջներին հաջողվել է կրակը տեղայնացնել։ Նախնական տվյալներով՝ բռնկման պատճառ է դարձել կարճ միացումը։
Կարծիքներ