Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-ից 29-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 91 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ յուրացնելու կամ վատնելու՝ 27, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 14-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման` 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, բռնաբարության, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու, սպանության սպառնալիքի, ծեծի, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, փաստաթուղթ կեղծելու և ձերբակալվածների պահելու վայրից փախուստի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, անառակաբարո գործողությունների և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ