ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հունիսի 2-5-ին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։

Արթուր Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակում կայանալիք «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը, որին մասնակցելու են նաև օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ։

Այցի շրջանակներում նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: 

Հանդիպման արդյունքում կստորագրվի ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում