Իմ քայլը արցախցի 6-12 տարեկան 4750 երեխայի համար կազմակերպում է ամանորյա ներկայացումներ

Իմ քայլը արցախցի 6-12 տարեկան 4750 երեխայի համար կազմակերպում է ամանորյա ներկայացումներ

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը հայտնում է, որ արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 4750 երեխայի համար կազմակերպում են ամանորյա միջոցառումներ: ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հրավերով և միջոցներով երեխաները կայցելեն ՀՀ տարբեր քաղաքներում գործող թատրոնների այս օրերի ներկայացումներին: Մասնակից երեխաների համար նախատեսվում են նաև նվեր-փաթեթներ:
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը միջոցառումների համար հատկացրել է 14 մլն 890 հզր դրամ (շուրջ 28 հզր ԱՄՆ դոլար):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, միջոցառումներին մասնակից երեխաների քանակը և ցուցակը հստակեցված ու կազմված է ըստ մարզպետարանների տված տվյալների:

Երևան – դեկտեմբերի 24, 28, 29 – 8 ներկայացում 2300 երեխայի համար

Գեղարքունիք – դեկտեմբերի 22, 23, 24 – 6 ներկայացում 900 երեխայի համար

Սյունիք – դեկտեմբերի 26 – 3 ներկայացում 600 երեխայի համար

Շիրակ – դեկտեմբերի 23, 26 – 3 ներկայացում 510 երեխայի համար

Լոռի – դեկտեմբերի 29 – 3 ներկայացում 440 երեխայի համար

Նշենք նաև, որ Շիրակի մարզի ներկայացումները հովանավորել է «UNFPA Armenia»-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում