Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն անթույլատրելի է. այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին
Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն անթույլատրելի է. Ռայիսի Իրանական կողմը ողջունում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման ռուսական նախաձեռնությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր, փոխանցում են Կրեմլի մամուլի ծառայությունից: «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ