ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցելու ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը։
ՀԱՊԿ-ն արձագանքել է ԱԳՆ խոսնակի հայտարարությանը՝ նշելով․
«Նորություն չէ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը տեղյակ է ֆինանսավորմանը չմասնակցելու Երևանի որոշման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ»,- գրել է ՏԱՍՍ-ը։
Կարծիքներ