ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ
ԱՄՆ իշխանությունները արգելափակող պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի պաշտպանական հատվածի նկատմամբ, սահմանափակումները կանդրադառնան 22 կազմակերպության։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, Պետդեպարտամենտը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Այդ միջոցառումների արդյունքում ռուսական ընկերությունները, որոնք զբաղվում են զենքի մշակմամբ և արտադրությամբ, զգալի վնասներ կկրեն», - ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ