Իրավիճակը գտնվում է Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն, անդրադառնալով Արցախի սահմանային հատվածում տիրող իրավիճակին, նշել է, որ խուճապի մատնվելու կարիք չկա:
«Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո: Միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադրանքների չտրվել»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը:
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Կարծիքներ